211652_close_icon
views-count1894 դիտում article-date 18:57 02-10-2024

Առցանց ԱՊՊԱ-ն չի աշխատում․ վարորդները դժգոհ են, բյուրոն՝ անտեղյակ. Oragir.News

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ավտոապահովագրական մեկ պատուհան համակարգը՝ ASWA, որը հնարավորություն է տալիս կատարել ԱՊՊԱ-ին առնչվող բոլոր գործողությունները միասնական առցանց համակարգում, գրեթե 10 ամիս է խափանված է։

Oragir.News-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից, որոնք նշում են, որ համակարգի խափանումը մեծ խնդիրներ է առաջացնում։

«Համակարգը չի աշխատում։ Մտնում ես համակարգ՝ քայլերը հերթականությամբ լրացնում ես, 8 քայլ անում ես, լրացնում, ու չի լինում։ Բացված պատուհանին գրված է՝ «ինչ-որ բան սխալ է ընթացել՝ կրկնել նորից կամ վերադառնալ գլխավոր էջ։ Եթե սեղմում ես վերադառնալ գլխավոր էջ, նորից սկզբից պիտի քայլերը կրկնես։ Մարդկանց մեծ մասն հենց դա է անում, որովհետև ավելի մեծ տառերով ա գրված ու ավելի արտահայտիչ»,- ասաց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդ էլ Oragir.News-ի հետ զրույցում խոսեց ոչ պակաս կարևոր այլ խնդրի մասին։ Նրա խոսքով՝ համակարգից օգտվելը բարդ է տարեցների համար։

«Համակարգը պահանջում է լավ որակի ֆոտո։ Շատ տարեցներ չունեն սմարթֆոններ, կամ դրանք այնքան էլ թանկարժեք չեն ու չեն կարող լավ ֆոտո անել։ Ի՞նչ է ստացվում, նրանք չպե՞տք է փոխհատուցում ստանան։ Կամ կան տարեցներ, որ մի կերպ են գլուխ հանում սմարթֆոններից, հազիվ այդ բոլոր քայլերը լրացնում են ու չի լինում։ Գիտեմ, որ նույնիսկ մարդ ա էղել, որ 7 անգամ փորձել է, բայց տենց էլ չի ստացվել։ Պատկերացնո՞ւմ եք, ինչքան ժամանակ ա դրա վրա գնում ու անարդյունք»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր