211652_close_icon
views-count2527 դիտում article-date 11:55 01-10-2024

Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am

Օրերս Աբովյան քաղաքում բացվել է խաչքար՝ Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոս, կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին։ Միջոցառմանը ներկա են եղել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, հերոսի հարազատները, մարտական ու ծառայակից ընկերները, զինվորներ, հերոսածին մայրեր և հյուրեր։

Օրհնության կարգը կատարել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ արքեպիսկոպոս Քարամյանը։

Կապիտան Արայիկ Մաթևոսյանը 18 տարի առաջնագծում է եղել։ 2006 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և զինվորական ծառայության անցել սկզբում Նոյեմբերյանի N զորամասում՝ որպես վաշտի հրամանատար, հետո՝ Վանաձորի N զորամասում։ 2016 թվականին տեղափոխվել է Արցախ և ծառայության անցել Եղնիկներում։ Մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին և վիրավորում ստացել։

Հերոս սպան անմահացել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ 06 մարտական դիրքում։ Հետմահու պարգևատրվել է «Արիություն» և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալներով։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր