211652_close_icon
views-count1204 դիտում article-date 19:07 29-09-2024

Իսրայելը հարվածել է Եմենին

Իսրայելական կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան՝ Հոդեյդայի նավահանգստին, հայտնում է ՌԻԱ Նովոստիին։

«Իսրայելական կործանիչները մի շարք հարձակումներ են իրականացրել Հոդեյդա քաղաքի վրա, որոնցից մի քանիսը թիրախավորել են նավահանգիստը»,- ասել է աղբյուրը։

Սա իսրայելական երկրորդ հարվածն է երկու ամսվա ընթացքում Եմենի Հոդեյդա քաղաքի վրա, որի նավահանգիստը վերահսկվում է Անսար Ալլահ շարժման (հութիների) կողմից։ Հուլիսին իսրայելական ինքնաթիռները ռմբակոծել են նավթի պահեստը և նավահանգստային կռունկները այն բանից հետո, երբ հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքը թռչել է Թել Ավիվ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է:

Նմանատիպ նյութեր