211652_close_icon
views-count56061 դիտում article-date 14:49 29-09-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Արցախի պողոտայից, որտեղ կան բազմաթիվ տեսախցիկներ, գողացել են «КамАЗ» մակնիշի բեռնատարը․ այն «ասեղ չէր, որ ընկներ դեզի մեջ ու կորեր»

Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Մ․-ն և հայտնել, որ այդ օրը Արցախի պողոտա 34/1 հասցեից գողացել են իրեն պատկանող «КамАЗ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Մ․-ն հրավիրվել է ոստիկանության Էրեբունու բաժին, ով կատարվածի վերաբերյալ տվել է համապատասխան հաղորդում և պարզաբանել, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից իրեն պատկանող «КамАЗ» մակնիշի ավտոմեքենան կայանել է Արցախի պողոտա 34/1 հացեի դիմաց և սեպտեմբերի 28-ին ավտոմեքենայի վրա աշխատանքներ անելու նպատակով գնացել է նշված հասցե և նկատել, որ մեքենան տեղում չէ և ըստ իրեն՝ այն անհայտ անձը կամ անձինք գողացել են։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Մ․-ին պատճառվել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլարի նյութական վնաս։

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողացված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում կան մեծ թվով տեսախցիկներ, ինչը կօգնի ոստիկանության ծառայողներին, որպեսզի հայտնաբերեն ավտոմեքենան, իսկ այն «ասեղ չէր, որ ընկներ դեզի մեջ և կորեր»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր