211652_close_icon
views-count2649 դիտում article-date 18:38 30-11-2018

Ուրախ եմ «ԴԵԶԻ»-ում տեսնել հայ գիտնականների և լսել համագործակցության ծրագրերի մասին Նախագահն այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» գիտահետազոտական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ցոյտենում գտնվող գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոն, որը հիմնարար հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիաների և արագացուցչային ֆիզիկայի բնագավառում: «ԴԵԶԻ» -ն համագործակցում է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ։ «ԴԵԶԻ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հելմուտ Դոշը շրջայցի ժամանակ նախագահ Սարգսյանին է ներկայացրել կենտրոնի գործունեության ուղղությունները։ Նախագահը ծանոթացել է նաև կենտրոնում գտնվող «PITZ» արագացուցիչի հնարավորություններին, որից հետո հանդիպում է ունեցել կենտրոնի գիտական խորհրդի հետ։ Նշելով, որ Հայաստանը նույնպես ֆունդամենտալ գիտությունների, և հատկապես, ֆիզիկայի բնագավառում լուրջ ավանդույթներ ունի՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է , որ Հայաստանի գիտահետազոտական հաստատությունների հետ ձևավորված գործակցությունը ընդլայնելու մեծ ներուժ կա։ «Ուրախ եմ, որ «ԴԵԶԻ»-ում տեսա նաև հայ գիտնականների, նրանց ներկայությունն այստեղ հայ-գերմանական իսկական համագործակցության մասին է վկայում։ Կարծում եմ` ձեր նոր նախագծերի շրջանակում համագործակցությունը խորացնելու լուրջ հնարավորություններ կան։ Հայաստանն ունի լավ մասնագետներ և կապեր, Հայաստանը ցույց է տվել, որ կարող է բարձրորակ ապրանքներ արտադրել: Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք և զարգացնենք փոխգործակցությունը»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր