211652_close_icon
views-count784 դիտում article-date 09:32 28-09-2024

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Մարզերում սեպտեմբերի 28-ին և հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5մ/վ, հոկտեմբերի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Նմանատիպ նյութեր