211652_close_icon
views-count1123 դիտում article-date 07:21 28-09-2024

«Ալեքսանդր հոթելի» շահույթը նվազել է ութ անգամ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ենթակառուցվածքներ են փլուզվում, բայց ՔՊ առաջնորդը անհոգ է եւ երջանիկ։

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր 2022 թվականի համեմատ 2023 թվականի ցուցանիշներով ՀՀ տնտեսական որոշ «հսկաների» շահույթի գահավիժմանը։

Հերթական օրինակը առավել քան մտահոգիչ է, քանզի 8 անգամ կամ 800 տոկոս շահույթի նվազումը հավասարազոր է տնտեսական կրախի, հատկապես, որ Երեւանի կենտրոնում գտնվող թանկարժեք «Ալեքսանդր հոթելը», առանց չափազանցության, կարելի է անվանել մայրաքաղաքի դեմքը, որտեղ հանգրվանում են նախագահներ, բարձրաստիճան եւ բարձրաշխարհիկ հյուրեր։
Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջները եւ հեքիաթները` եթե «մերժեք Սերժին»։

Համաձայն ներկայացվող փաստաթղթի՝ «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ի՝ 2023 թվականի շահույթը 83.9 միլիոն դրամ է, դրա նախորդ տարում 697.6 միլիոն դրամ է եղել։

Հիշեցնենք՝ «Ալեքսանդր» հյուրանոցը պատկանում է «Մոնարխ» ընկերությանը, որի սեփականատերն է Ռուսաստանում բնակվող հայ գործարար, մեծահարուստ Սերգեյ Համբարձումյանը»:

Նմանատիպ նյութեր