Դեսպան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդին
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է Հունաստանի Հայոց թեմի նորանշանակ առաջնորդ Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ Հունահայոց Թեմի Ազգային Վարչության ատենապետ Թագվոր Հովակիմյանի և Տեր Պարետ քահանա Խաչերյանի ուղեկցությամբ։
Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, դեսպան Մկրտչյանը ողջունել է Գերպ. Տ. Սահակ ծ. վրդ. Եմիշյանին՝ շնորհավորելով և հաջողություն մաղթելով կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ։
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստան-Հունաստան հարաբերություններում գրանցվող զարգացումները և դեսպանության գործունեությունը։