211652_close_icon
views-count598 դիտում article-date 19:26 27-09-2024

Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը

Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց:

Չեն ընդունվել օրակարգում ընդգրկված ԱԺ խորհրդի որոշումների նախագծերը:

Նմանատիպ նյութեր