211652_close_icon
views-count742 դիտում article-date 19:14 27-09-2024

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Սեպտեմբերի 24-ից 25-ը Նիդերլանդներում, Եվրոպոլի և ԵՄ խորհրդում հունգարական նախագահության համատեղ նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովը, որին մասնակցել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը։

Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանը և Օպերատիվ-հետախուզական և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Աբրահամյանը։

Հանդիպման ընթացքում բացման և փակման ելույթներով հանդես է եկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։
Պատվիրակության անդամները երկկողմ հանդիպումներ են ունեցել մի քանի երկրի ոստիկանությունների պատվիրակությունների հետ։

Նրանք մասնակցել են պանելային քննարկումների, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, առցանց խարդախությունների, ինչպես նաև կիբեռհարձակումների և ապատեղեկատվության ազդեցության վերաբերյալ հարցերին։

Ներկայացվել է ազգային մոտեցումների լավագույն փորձը, քննարկվել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդի մարտահրավերները։

Նմանատիպ նյութեր