5232 դիտում
11:28 16-10-2017
Հայկական պատվիրակությունը Հնդկաստանում մասնակցել է «Ներգրավենք առողջապահությունը՝ Հնդկաստան 2017» միջազգային ցուցահանդես համաժողովին
Անցած շաբաթ Հնդկաստանի Կարնատակա նահանգի կենտրոնում՝ Բենգալուրում, աշխարհի ավելի քան 50 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «Ներգրավենք առողջապահությունը՝ Հնդկաստան 2017» միջազգային ցուցահանդես համաժողովը։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Հնդկաստանի կառավարությունը բժշկական տուրիզմի զարգացմանը միտված միասնական ծրագիր էր ներկայացրել։ «Advaantage Healthcare India»-ի կազմակերպած միջազգային արդեն երրորդ հավաքին մասնակցել են ԱՄՆի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի Դաշնության, եվրոպական և ասիական երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունները։
Համաժողովի հանդիսավոր բացմանը մասնակցել են Հնդկաստանի առևտրի, տնտեսական զարգացման, արդյունաբերության և տուրիզմի նախարարները, առողջապահության, կենսատենոլոգիաների, ապահովագրական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Հնդկաստանի կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցչները պլենար նիստում ունեցած իրենց ելույթներում նշել են, որ աշխարհահռչակ բժիշկների շարքում տարեցտարի շարունակաբար մեծանում է հնդիկ մասնագետների թիվը։ Եվ նրանց ներուժը ևս ցանկանում են օգտագործել երկրի առողջապահական համակարգի, ինչպես նաև բժշկական տուրիզմի զարգացման գործում։
Նրանք այն կարծիքին են, որ Հնդկաստանը միանգամայն մրցունակ է աշխարհի առաջատար երկրների հետ թե՛ բժշկական կրթության և բժշկական ծառայությունների մակարդակով, թե՛ ախտորոշիչ բարձր տեխնոլոգիաների և դեղերի արտադրության գործում։
Նշվել է, որ Հնդկաստանը հաստատուն քայլերով առաջընթաց է ապահովում ուռուցքաբանության, արյունաբանության, նյարդավիրաբուժության, օրթոպեդիայի, սրտանոթային և մի շարք այլ ուղղություններով։ Մեծ հաջողություններ են արձանագրում տարբեր օրգանների, այդ թվում` սրտի, լյարդի փոխպատվաստումների իրականացման գործում։ Այժմ ծրագրեր են իրականացվում ընտանիքի առողջության պահպանման՝ առողջ ապրելակերպի, մասնավորապես՝ սննդաբուժության և սննդով մարմնի քաշի կարգավորման նպատակով։
Հիմնական ուղերձն այն էր, որ այս ծրագրերը, հաջողությամբ գործելով երկրի խոշոր քաղաքներում, բավարար հիմք են ստեղծում բժշկական տուրիզմի զարգացման համար։
Համաժողովի շրջանակում կազմակերպված միջազգային ցուցահանդեսն այլ երկրների հետ առողջապահական և ապահովագրական ոլորտներում համագործակցելով բժշկական տուրիզմը զարգացնելու նպատակ էր հետապնդում։
Նմանատիպ նյութեր
2299 դիտում
20:38 15-02-2018
Հայկական պատվիրակությունը Հնդկաստանում կմասնակցի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին»
9380 դիտում
16:13 19-02-2018
Հայկական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանում մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովին
Այս բաժնից
460 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
880 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
769 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը