211652_close_icon
views-count655 դիտում article-date 11:44 27-09-2024

Սուրեն Պապիկյանն ու Էդուարդ Ասրյանն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն. Armtimes

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է:

2020թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 7:10-ին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց 44-օրյա պատերազմ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել ՀՀ բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, բազմաթիվ զինվորականներ, նախարարներ ու պատգամավորներ:

Տեսանյութը կարող եք դիտել սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր