211652_close_icon
views-count739 դիտում article-date 20:28 26-09-2024

Բազմիցս խնդրել եմ տիկին Գևորգյանին հրաժարական չտալ, ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները․ Գրիգոր Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը անդրադարձել է փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականին․

Հիշեցնենք՝ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հայտարարությամբ՝ «խարդավանքները հաղթեցին բանականությանը»։ 
 
«Վերջին օրերին բազմաթիվ անգամներ եմ խնդրել տիկին Գևորգյանին հրաժարական չտալ: Ցավոք, նա մերժեց իմ բոլոր խնդրանքները:
 
Շատ ափսոս, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով մեր նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի:

Պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»,- գրել է Գրիգոր Մինասյանը։

Նմանատիպ նյութեր