1533 դիտում
09:37 12-06-2014
Տիգրան Սարգսյանը հարգալից էր, բայց խնդրանքները կատարելու սովորույթ չուներ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հուսանք՝ Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը փնովելու վերջին առիթներն ենք օգտագործում, քանզի հեռացողի հետևից մենք՝ հայերս, սովորաբար «կամ լավը, կամ ոչինչ» սկզբունքով ենք առաջնորդվում: Բնականաբար, պատգամավորները չէին կարող չանդրադառնալ նախկին վարչապետին 2013թ. բյուջեի կատարողականը քննարկելիս: Եվ նախկին կառավարության «սկանդալների» թոփ տասնյակն էլ հաստատ 10 կետով չի սահմանափակվում, ինչպես 10 կետով չի սահմանափակվում մեր բոլոր բարձրաստիճան իշխանավորների ու տարբեր տարիների պատասխանատուների մեղքերի ցանկը: Անշուշտ, օբյեկտիվ վերլուծության դեպքում կհամոզվենք, որ այդ մեղքերի մի մասն անխուսափելի էին, նրանց անձով չպայմանավորված:
Բայց մի մեղք կա, որից կարող են նրանք խուսափել, և դա հնարավորինս կթեթևացնի այդ ցանկն ու հետագայում ատելությամբ հիշվելու հավանականությունը: Դա կոնկրետ մարդկանց և ընդհանրապես՝ հանրության նկատմամբ վերաբերմունքն է: Երբ մարդը, պաշտոնյան սիրում է մարդկանց, հարգանքով վերաբերվում իր շրջապատին, ուշադիր է, կարեկցող, սիրալիր, նրան հնարավոր չէ ատել: Անհատների ատելության մասին չէ խոսքը, այլ հանրության: Սովորաբար հանրությունը մերժում է նրանց, ովքեր իրենց ամբարտավան են պահում քարտուղարուհու, վարորդի, թիկնապահի, տեղակալի, տարեց աշխատակցի, սկսնակ մասնագետի նկատմամբ: Տիգրան Սարգսյանի մասին ասում են, որ նա հարգալից էր իր շրջապատի նկատմամբ, բայց նրանց հոգսերը հոգալու, խնդրանքները կատարելու սովորույթ չուներ: Իսկ հրաժարականից հետո իր հետ աշխատած թիմը, որը հազիվ մեկ տասնյակի էր հասնում, բառացիորեն հայտնվել էր փողոցում: Այս առումով ուրախալի էր լսել, որ նրա ֆինանսների նախարարը, աշխատակազմի ղեկավարը, ապա նաև մամուլի քարտուղարն ու օգնականն աշխատանքի են տեղավորվել»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1761 դիտում
11:11 04-03-2015
Այդ ակցիան բացարձակապես չուներ քաղաքական ենթատեքստ, չուներ նույնիսկ քաղաքացիական ենթատեքստ. ՀԺ
1881 դիտում
10:51 01-11-2018
Պառլամենտարիզմի «մայրուղի»․ բանավեճերը՝ սուր, անզիջում, բայց զուսպ, փաստարկված և հարգալից․ «Առավոտ»
27148 դիտում
09:39 20-04-2018
Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց, բայց դատարանն ապացույց չուներ. պաշտպան. Tert.am
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»