211652_close_icon
views-count343 դիտում article-date 17:38 26-09-2024

Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան. Փեզեշքիան

Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան, այս մասին հայտնել է ինքը՝ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մինչ արտաքին գործերի նախարարը եւ ես հանդիպում ենք տարածաշրջանի եւ աշխարհի պաշտոնական անձանց հետ Նյու Յորքում, էկոնոմիկայի նախարարը բանակցություններ է վարում Ուզբեկստանում, ասիական երկրների ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին առաջին տեղակալս կայցելի Պակիստան եւ Հայաստան։ Մենք հուսով ենք, որ այդ խորհուրդները կօգնեն մարդկանց ավելի լավ ապրել։ 14-րդ կառավարությունը ձգտում է քաղաքական եւ տնտեսական դիվանագիտության աշխարհի հետ՝ արեւմուտքից մինչեւ արեւելք, Նյու Յորքից մինչեւ Սամարղանդ։

Մենք կփոխգործակցենք Արեւելքի եւ Արեւմուտքի հետ ազգային շահերի հիման վրա, ինչպես եւ խոստացել ենք»,- գրել է Իրանի նախագահը Х սոցցանցի իր միկրոբլոգում։

Նմանատիպ նյութեր