211652_close_icon

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

views-count1039 դիտում article-date 18:34 25-09-2024
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների և երկրի կայուն զարգացման ճանապարհին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

Նմանատիպ նյութեր