211652_close_icon
views-count928 դիտում article-date 09:17 25-09-2024

Էրդողանը Փաշինյանին նվիրել է «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեսանյութ հրապարակելով:

Թուրքական լրատվամիջոցները, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանը, գրում են, որ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ գործընթացների հարցերը:

Էրդողանը Փաշինյանին նվիրել է «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։

Նմանատիպ նյութեր