211652_close_icon
views-count985 դիտում article-date 23:55 23-09-2024

Էրդողանը հանդիպել է Իրանի նախագահի հետ

Իրանի նախագահ Փեզեշյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Քննարկվել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում էսկալացիան։ Այս մասին հայտնում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի և Իրանի միջև մշակութային կապերը նպաստում են իրենց համագործակցությանը։ Նա վստահություն է հայտնել բոլոր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հարցում։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահների հանդիպումն անցել է մամուլի համար փակ ձևաչափով։
 

Նմանատիպ նյութեր