slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին
211652_close_icon

Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին

views-count1243 դիտում article-date 20:41 20-09-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներին:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարևորել է Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի կայացումը: «Դեռևս տարիներ առաջ ունեինք քաղաքական որոշում, հիմա այժմ այն ստանում է շատ կոնկրետ գործառույթ և կայանում է: Ի՞նչն է մեր նպատակադրումն ու նպատակը: Մեր նպատակը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություներն ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն դարձնելն է, նաև փորձել ձևավորել համակարգ, որը հնարավորություն կունենա Հայաստանի Հանրապետության անունից ամենօրյա խոսակցության մեջ լինել Սփյուռքի մեր համայնքների հետ, ինչ-որ առումով նաև Սփյուռքի խնդիրները, օրակարգերը, մտահոգությունները, հարցերը ինստիտուցիոնալ և համակարգված ձևով ներկայացնել ՀՀ Կառավարությանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ կարևոր է գործառույթները հստակ բաժանել և արձանագրել, որ Սփյուռքը, որքան էլ կարևոր, թանկագին է մեզ համար, բայց Հայաստանի Հանրապետության կառավարման ինստիտուտ չէ, և հակառակը՝ Հայաստանի Հանրապետությունը, որքան կարևոր և սիրելի է Սփյուռքի համար, Հայաստանի Հանրապետությունն էլ սփյուռքի կառավարման ինստիտուտ չէ: «Սա շատ կարևոր առանձնահատկություն է: Իսկ ինչպիսի՞ն են այդ հարաբերությունները. պետք է արձանագրել, որ այս հարցի ձևակերպումները, իհարկե, կան, միշտ էլ եղել են, բայց այդ ձևակերպումների հարաբերությունն իրականության հետ մենք պետք է ճշգրտենք:

Թույլ տվեք նաև ասել, որ թերևս կարիք կա նոր իրադրության մեջ այդ հարցի պատասխանները ձևակերպել և առաջարկել: Եվ այդ հարցում մենք, իհարկե, հույս ենք դնում ձեզ վրա, որովհետև սա այն դեպքը չէ, որ Կառավարությունը պատրաստի ինչ-որ ձևակերպում դնի սեղանին: Մենք կարող ենք ասել պատկերացումներ, մենք կարող ենք ունենալ առաջարկներ, մենք կարող ենք ունենալ արձագանքներ ձեր կողմից հնչող առաջարկների վերաբերյալ, բայց դա մի աշխատանք է, որ մենք պետք է միասին անենք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սա մի իրավիճակ և աշխատանք է, որն ունի բազմաթիվ հարցեր ու այսօր այնպես չէ, որ կան բոլոր հարցերի պատասխանները: Միաժամանակ, վարչապետը համոզմունք է հայտնել, որ միասին կկարողանան, ի վիճակի կլինեն գտնել հարցերի պատասխաններ: «Բայց այդ էլ եկեք ասենք՝ այնպես չէ, որ հարցերի ցանկն էլ շատ հստակ ձևակերպված է: Այսինքն՝ բնական է նոր ինստիտուտ, նոր հարցեր, նոր դիտանկյուն, նոր տեսանկյուններ, և ես այսօրվա առիթը չեմ փորձի օգտագործել այդպիսի բովանդակային մանրամասների մեջ մտնելու համար: Ես ուղղակի ուզում եմ ողջունել բոլորիդ, իմ ուրախությունը և գոհունակությունը հայտնել նման շփում ունենալու հնարավորության առիթով, և շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր պատրաստակամության համար, այս իրականում դժվար գործառույթը ստանձնելու համար, որովհետև լծակները քիչ են, պատասխանատվությունը մեծ, և իհարկե, դա որոշակի խիզախություն և քաջություն է պահանջում յուրաքանչյուրից՝ այդ կարգավիճակը ստանձնելու ճանապարհին»,- նշել է Կառավարության ղեկավարը և ողջունել հանձնակատարների այդ քայլը, մտադրությունը՝ առաջ մղելու այն օրակարգը, որը կա և կարող է լինել Հայաստանի Հանրապետության և աշխարհի հայերի միջև:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ հանձնակատարները ներգրավված են համայնքային կյանքին և լուրջ կապեր ունեն Հայաստանի հետ, պատրաստ են ստանձնել աշխատանքը և կապ հանդիսանալ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և համայնքների միջև: Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ հանձնակատարների թիվն արդեն իսկ անցնում է մեկ տասնյակը և աշխարհի տարբեր երկրներում հանձնակատարներ նշանակելու գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Վարչապետ Փաշինյանը ներկաներին կոչ է արել իրենց գործունեության ընթացքում կենտրոնացած լինել Հայաստանի և նրա շահերի վրա, Հայաստանը դարձնել ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքի գործերի հանձնակատարի ինստիտուտի գործառույթներին և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր