211652_close_icon
views-count712 դիտում article-date 15:48 20-09-2024

«Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով

Նախօրեին Հանրային ռադիոյի աշխատակից Ալիսա Գևորգյանը լուսանկարներ էր հրապարակել, որ Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ են կախվել։

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ դա իր նախաձեռնությունն է և չի հանի Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը։

Այսօր Ալիսա Գևորգյանն այլ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ «Բաքու» գրությունը ծածկված է «Ստեփանակերտ» գրությամբ։

Գևորգյանը գրել է. ««Ռադիոլուր»-ի պատասխանը»։

Նմանատիպ նյութեր