211652_close_icon
views-count1012 դիտում article-date 15:52 19-09-2024

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է

19 տարի եթեր հեռարձակվող «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է։  Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 21։00-ին, լուրը ռուսական լրատվամիջոցներին հաստատել է Գարիկ Խառլամովը:

Մինչ այդ ТНТ հեռուստաալիքը ռուսաստանյան մի քանի ԶԼՄ-ի հայտնել էր հեռուստաշոուն փակելու մասին։
Նշվում է, որ 20 հեռուստասեզոնի ընթացքում հեռարձակվել է ավելի քան 800 հաղորդում, հաղորդումն արժանացել է երկու ՏԵՖԻ մրցանակի։

Ընդգծվում է, որ «Comedy Club»-ի վերջին թողարկումը կսկսվի ռեզիդենտ, հաղորդավար և շոուի կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովի պաշտոնական հայտարարությամբ։

Բացի այդ, նախագծին հրաժեշտ տալու կգան «Women’s Stand-Up» շոուի աստղերը, ովքեր առաջին անգամ կլինեն ակումբի հյուրերը։

Ներկա կլինեն նաև հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը, դերասանուհի Նատալյա Բոչկարևան, «Մի անգամ Ռուսաստանում» շոուի դերասաններ Ազամատ Մուսագալիևը, Դենիս Դորոխովը, Յանա Կոշկինան, ինչպես նաև Comedy Club-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը։

Իսկ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Յուլիա Մենշովան հրաժեշտի հարցազրույց կվարի ակումբի ռեզիդենտների հետ՝ հենց բեմում։

Նմանատիպ նյութեր