211652_close_icon
views-count3011 դիտում article-date 16:59 18-04-2015

Ապրիլի 24-ին Գարիկ Մարտիրոսյանը և Comedy Club-ի ողջ անձնակազմը կլինի Երևանում. տեսանյութ

Comedy Club-ի հիմնադիր, ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ապրիլի 24-ին ինքը և ակումբի բոլոր անդամները կլինեն Երևանում: «Այս տարի ես Comedy Club-ի բոլոր մասնակիցների հետ կլինեմ Երևանում: Կժամանեն ոչ միայն հայտնի դեմքերը, ովքեր ելույթ են ունենում բեմում, այլ նաև սցենարիստները, պրոդյուսերները, խմբագիրները: Ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի նաև ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը»,-ասել է մեր հայրենակիցը: Ի դեպ, ապրիլի 24-ին ТНТ հեռուստաալիքի տնօրինությունը ի նշան համերաշխության, չի հեռարձակելու Comedy Club-ի հաղորդումը: Փոխարենը ցուցադրվելու է 1915 թվականի ցեղասպան իրադարձությունները պատմող 10 րոպեանոց տեսահոլովակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր