211652_close_icon
views-count50249 դիտում article-date 21:22 19-09-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի միջամտության արդյունքում Երևանում հայտնի վտանգավոր փողոցներից մեկում խնդիրը կարգավորվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Օրեր առաջ SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արարատյան փողոցում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։

Այդ օրը դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները խնդրանքով դիմել էին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին, որպեսզի վերջիններս միջամտեն, որպեսզի ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը նշված փողոցում իրականացնեն գծանշումներ, այդ թվում՝ հետիոտնային անցման, քանի որ ճանապարհը երկար տարիներ գծանշման երես չի տեսել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Վ. Ղազարյանի և Ա. Հովհաննիսյանի հանձնարարականով ճանապահային ոստիկանությունը՝ ՀՀ ՃՈ պետ Նորիկ Սարգսյանի և բաժնի պետ Կոստանդին Կոստանյանի գլխավորությամբ, համապատասխան բաժնի աշխատակիցների հետ կատարեցին բնակիչների խնդրանքը։

Բնակիչները նաև խնդրում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանը քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառները կարգի բերի, տեղադրի նոր կանգառներ, իսկ ճանապարհային ոստիկանությունն էլ գոնե վտանգավոր այդ հատվածում տեղադրի դեղին լուսային նախազգուշացնող լուսակիր և կանչի ռեժիմով աշխատող լուսացույց, իսկ «Ապավեն» ընկերությանը պարտավորեցնեն, որպեսզի իր բեռնատարներով դադարի դիվադադար անել քաղաքացիներին։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 14-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։  

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկները։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին «Opel»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։

Պարզվել էր նաև, որ կայանված բեռնատարը բեռնված էր եղել ցեմենտով։

Մինչ դեպքի վարում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ էր ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, և հայտնել էին, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին մահացածի և կայանված բեռնատարի սեփականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր