898 դիտում
14:07 18-09-2024
Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել
Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չիբացառելով, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրկել։
«Եթե, օրինակ, պատկերացնենք, որ Հայաստանով տարանցիկ Ադրբեջանից Նախիջևան կամ դեպի Թուրքիա գազամուղ է անցնում, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել», - նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ իրենց ընկալումները տեխնոլոգիական են՝ մոդուլյար ատոմակայաններ, արևային էլեկտրակայաններ։
Փաշինյանը նկատեց, որ աշխարհում էներգետիկ անկախություն չկա․ «Չկա մի երկիր, որ էներգետիկ անկախ է: Խոսք կարող է լինել միայն էներգետիկ դիվերսիֆիկացման մասին»:
Անդրադառնալով ՀՀ գազի ներկրման և էներգետիկ անկախացման ու դիվերսիֆիկացիային` վարչապետը հավելեց, որ անհրաժեշտ է նաև կենտրոնացնել երկրի մնացած էներգետիկ ռեսուրսները։
Այս համատեքստում ՀՀ վարչապետը կարևորեց արևային էներգիայի արտադրության զարգացումը` նշելով, որ արևային էներգիայի կուտակիչների տեխնոլոգիան յուրացնելու խնդիր ունենք և պետք է օգտագործենք կանաչ ջրածնի հնարավորությունները։

Նմանատիպ նյութեր
1121 դիտում
15:11 03-11-2014
Ուկրաինան հոկտեմբերին ԵՄ երկրներից 900 մլն խմ գազ է ներկրել
3135 դիտում
09:55 20-05-2016
Եթե մեկը փորձի շաքարավազ ներկրել, ապա երկու տոկոսից ավել չի կարող բերել. «Ժամանակ»
Այս բաժնից
709 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
967 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
811 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը