211652_close_icon
views-count887 դիտում article-date 15:11 03-11-2014

Ուկրաինան հոկտեմբերին ԵՄ երկրներից 900 մլն խմ գազ է ներկրել

Այս տավա հոկտեմբեր ամսին Ուկրաինան Եվրամիության անդամ երկրներից 892,2 խմ բնական գազ է ներկրել: Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը` հղում անելով «Ուկրտրանսգազ» ընկերությանը: Սլովակիայի տարածքով ներկրվել է 809,3 մլն խմ,Լեհաստանից՝ 829, մլն խմ գազ: «Այսպիսով, 2014 թվականի 10 ամիսների ընթացքում Եվրոպայից Ուկրաինա է ներկրվել 3.1 մլրդ խմ գազ, որը 42%-ով կամ 1,3 մլրդ խմ-ով ավելի է անցյալ տարվա նշված ժամանակահատվածի համեմատությամբ»,-պարզաբանել են ընկերությունում: Ուկրաինայում գազի ներքին սպառումը հասնում է մինչև 50 մլրդ խմ-ի, իսկ սեփական արդյունահանումը նշված ծավալի կեսից քիչ պակաս է:

Նմանատիպ նյութեր