667 դիտում
13:44 18-09-2024
Այս դատարանը կողմնակալ դատարան է. Հրայր Թովմասյանն ավարտեց պաշտպանական ճառը
Կա՞ դեպք, երբ ամբաստանյալը 27 ժամ պաշտպանական ճառ է ունեցել: Համաշխարհային պատմության մեջ չի եղել նման բան: Այս մասին Հրայր Թովմասյանի գործով դատական նիստին հայտարարեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե համաշխարհային պատմության մեջ չի եղել նաև, որ ՍԴ նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտորի դատեն:
Թովմասյանը նշեց, որ սույն մեղադրական եզրակացության մեջ ապահովված չեն ապացուցման կանոնները:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարբերաբար ընդհատում էր Թոմվասյանին, ինչից հետո Թովմասյանը հայտարարեց, որ ավարտում է ճառը:
«Ես ավարտեցի իմ ճառը։ Արձանագրում եմ, որ Դուք թույլ չեք տվել լիարժեք իրականացնելու իմ ճառը։ Ես ասելիք չունեմ։ Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է: Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմությունն անցած գործով 7 ժամ մարդուն ստիպեն ճառ ասել, նույնիսկ ընդմիջում չտան: Ինձ հայտնի չէ Ձեր վարքագծի դրդապատճառները, հայտնի կդառնա այս դատական ակտից հետո»,- ասաց նա:
Վերջինս ընդգծեց՝ արձանագրում է, որ դատարանն իր գործողություններով միջամտել, խանգարել, թույլ չի տվել, որ ամբողջությամբ իրականացնի իր պաշտպանական ճառը: «Ես չեմ ավարտում ճառս, արձանագրում եմ, որ դատարանը խոչընդոտում է իմ իրավունքների իրացմանը»,- շեշտեց նա:
Այժմ իր ճառը ներկայացնում է մեղադրող կողմը:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
442 դիտում
10:25 04-10-2024
Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը
445 դիտում
09:35 04-10-2024
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
772 դիտում
09:23 04-10-2024
Նիկոլ Փաշինյանը հեծանվային զբոսանք է իրականացրել Փարիզում