850 դիտում
17:22 17-09-2024
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը:
Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:
2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների կողմից բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:

Նմանատիպ նյութեր
2669 դիտում
16:33 21-12-2016
Աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովում. քննարկվել է երկրի 2017 թ-ի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը
Այս բաժնից
880 դիտում
13:21 11-01-2025
Տոմսային ինչ փաթեթներ է առաջարկվում քաղաքապետարանը․ տեսանյութ
733 դիտում
13:15 11-01-2025
Արցախցի 10 ընտանիք հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ստացել նվերներ
985 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը