211652_close_icon

Ռումինիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count1267 դիտում article-date 21:23 16-09-2024
Ռումինիայում գրանցվել է այս տարվա ընթացքում երկրում ամենաուժեղ երկրաշարժը: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնել է Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը։

Տեղեկատվության համաձայն՝ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Բուխարեստում, ինչպես նաև Բուլղարիայում, Մոլդովայում և Ուկրաինայում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նմանատիպ նյութեր