211652_close_icon
views-count1249 դիտում article-date 12:07 15-09-2024

Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է․

«Վերջին մեկ ամսում երեք անգամ տարբեր առիթներով Վայոց ձորում էի։ Ամեն անգամ՝ տարբեր վայրերում։ Ու ամեն այցից հետո ավելի ակնհայտ է, որ դեռ այնքան բան կա տեսնելու ու ճանաչելու։ Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում։ 

Դասական երթուղիներից դուրս այնքան բան կա տեսնելու, լսելու, իմանալու, բացահայտելու։
Դե իսկ երեկվա այցից ամենաուրախացնող տեսարանը Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղի մուտքի մոտ պատկերասրահ մտնելու իրենց հերթին սպասող երեխաների ձգվող շարքն էր»։ 

Նմանատիպ նյութեր