211652_close_icon
views-count39619 դիտում article-date 22:19 13-09-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ ժողովրդին հայտնի Վարդանանց թունելը վերածվել է «մինի» Սևանա լճի․ավտոմեքենաները մնացել են անձրևաջրերի մեջ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Հորդառատ անձրևի հետևանքով, ինչպես նաև դիտահորերի չգործելու պատճառով, Երևանի որոշ հատվածներ Վենետիկն են հիշեցնում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժողովրդին հայտնի Վարդանանց փողոցի անցումը ամբողջությամբ պատված է ջրով, որտեղ մնացել են մի քանի ավտոմեքենաներ։

Օպերատիվորեն ժամանել են փրկարարներ ու պարեկներ, ովքեր քաղաքացիների օգնությամբ փորձում են ավտոմեքենաները դուրս բերել անձրևաջրերի միջից։

Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, ապօրինի շինություների բաժնի առաջին կարգի մասնագետ Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր