211652_close_icon
views-count415 դիտում article-date 09:23 13-09-2024

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր

ՌԴ ԶՈւ-ն իր վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր՝ Ապանասովկա, Բյախովո, Վիշնևսկա, Վիկտորովկա, Վնեզապնոե, Գորդեևկա, Կրասնոօկտյաբրսկոյե, Օբուխովկա, Սնագոստ և Դեսյատի Օկտյաբր, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ 

«Ռուսական զորքերը Ֆանասեևկա և Սնագոստ բնակավայրերի ուղղությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման երկու փորձ, ինչպես նաև՝ խափանել Օլգովկա բնակավայրի ուղղությամբ ուկրաինացիների հարձակման փորձը»,- ասվում է այդ երկրի պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր