721 դիտում
17:31 12-09-2024
Նոր որոշմամբ կապահովվի Մարմաշենի վանական համալիրի պահպանությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացրել՝ ուղղված Մարմաշեն վանական համալիրի անվտանգ պահպանությունն ապահովելուն և նպատակային օգտագործելուն:
Ըստ այդմ՝ առաջարկվում է հուշարձանը և դրա տարածքը ամրացնել ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: Արդյունքում՝ կիրականացվի հուշարձանի և դրա տարածքի պահպանությունը, պատշաճ օգտագործումը և սպասարկումը և հնարավոր կլինի նաև ապահովել մշտական հսկողություն:
Հնարավոր կլինի լուծել նաև «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» կողմից «Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում» ենթածրագրով իրականացված լուսավորության անցկացման արդյունքում էլեկտրաէներգիայի ծախսի վճարման նպատակով բաժանորդային պայմանագիր կնքելու և վճարումները կատարելու հարցը, ինչը ներկայում հնարավոր չէ գույքի նկատմամբ իրավունքի հաստատագրված պատվիրատու կազմակերպության բացակայության պատճառով:

Նմանատիպ նյութեր
1512 դիտում
10:58 02-07-2014
Արարատյան Հայրապետական թեմի Մարմաշենի Ս. Գևորգ եկեղեցում մեկնարկեց 3-րդ բակային ճամբարը
11260 դիտում
09:35 19-08-2017
Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի. ՄՆ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
547 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
757 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի