211652_close_icon

Գավառում կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են խախտումներ

views-count1033 դիտում article-date 10:57 10-09-2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Լուսինե Գուլաբյանին պատկանող մարինացված պահածոների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ) իրականացված ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

 Հետազոտությամբ պարզվել է, որ Սունկ մարինացված արտադրատեսակի նմուշը գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ (ՄԱՖԱՄ), մեզոֆիլային կլոստրիդիաներ ցուցանիշներով, իսկ Շուշան մարինացված և Սինդրիկ մարինացված արտադրատեսակների նմուշները գազագոյացնող սպոր առաջացնող մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշով չեն համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին։

 Գավառ քաղաքում գործող մարինացված պահածոների այս արտադրամասի գործունեությունը, ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ, կասեցվել է, սահմանվել է խախտումները վերցնելու ժամկետ:

Նմանատիպ նյութեր