211652_close_icon
views-count895 դիտում article-date 17:32 08-09-2024

Հրաձգություն Հորդանանի հետ սահմանին, 3 իսրայելցի է սպանվել

Հորդանանից սահմանը հատող զինված տղամարդը օկուպացված Արևմտյան ափի կամրջի վրա սպանել է երեք իսրայելցի խաղաղ բնակչի, հայտնել են իսրայելական իշխանությունները։ Փոխանցում է Azatutyun-ը։

Անվտանգության ուժերը սպանել են զինված տղամարդուն։

Սա իր տեսակի մեջ առաջին հարձակումն է Հորդանանի սահմանի երկայնքով հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը հարձակվեց Իսրայելի հարավի վրա՝ հրահրելով պատերազմ Գազայի հատվածում:

Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի կողմից վերահսկվող առևտրային բեռնափոխադրումների գոտում:

Հորդանանը հետաքննում է միջադեպը, անցումը փակ է:

Իսրայելը և Հորդանանը խաղաղության պայմանագիր են ստորագրել 1994 թվականին և սերտ կապեր ունեն անվտանգության ոլորտում։

Նմանատիպ նյութեր