211652_close_icon
views-count6887 դիտում article-date 13:24 08-04-2022

Իրանա-ադրբեջանական սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը  և գլխավոր դատախազությունը համատեղ տեղեկատվություն են հրապարակել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել կանգառի հրամանին և հրաձգային զինատեսակներից կրակ են բացել սահմանագծի վրա։

Սահմանապահների կողմից զենքի կիրառման արդյունքում մեկ սահմանախախտ վնասազերծվել է, մեկին բերման են ենթարկել, մեկին հաջողվել է փախչել։ Սահմանախախտին վնասազերծելիս հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, 24 կիլոգրամ 730 գրամ թմրամիջոց և 300 մեթադոն հաբ։

Նմանատիպ նյութեր