211652_close_icon
views-count649 դիտում article-date 14:55 02-09-2024

Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Նիկոլոզ Սամխարաձեն՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երեւան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

ԱԺ-ից հայտնում են, որ արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական շփումների ակտիվացման նոր ձեւաչափեր մշակելու առաջարկով:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար ու ողջունել ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությունը: Խոսելով տարածաշրջանային զարգացումներից` Նիկոլոզ Սամխարաձեն նշել է, որ Վրաստանը սատարում է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Կողմերը քննարկել են նաեւ հայ-վրացական օրակարգին վերաբերող եւ տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր