211652_close_icon
views-count808 դիտում article-date 13:33 02-09-2024

Տղաները զոհվել են հանուն հայրենիքի, բայց այդ հայրենիքն այսօր չկա. Աստղ Գալեյան. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Այնքան դժվար է խոսելը, երբ որ այս տղաները, որոնք զոհվել են հանուն հայրենիքի, բայց այդ հայրենիքն այսօր չկա: Երբ Մխիթարին բանակ էինք ճանապարհում, երբեւէ չեմ պատկերացրել, որ էլ չեմ ընդունելու ընտանիք: Այսօր շատ հարցերի պատասխաններ կան, որոնք չեմ կարող տալ»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը:

«Երբ փոքր Մխիթարը նայում է եղբոր նկարին, նայում է ու ասում է՝ պապա: Այո, Մխիթարը պետք է պապա լիներ: Շատ դժվար է այսօր… Ազատ Արցախ, տոնդ շնորհավոր…Պատերազմում որդուս կորցնելուց հետո մեծ հույս ունեի, որ իմ մեջ ուժ կգտնեմ ու կգնամ այն տեղերը, որտեղ եղել ենք Մխիթարիս հետ ու կգրկեմ այդ հողը, կհամբուրեմ, որովհետեւ թանկ հող է ինձ համար:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր