211652_close_icon
views-count1099 դիտում article-date 20:02 09-11-2023

«Մենք չկարողացանք պայքարել, հանուն մեր երկրի, եւ ստացվեց այնպես, որ եղան զոհեր՝ հանուն ոչնչի․ այսօր Արցախ չունենք»․ Աստղիկ Գալեյան․ aravot.am

Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հոգեհանգստի արարողություն, գրում է aravot.am-ը։

44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի կյանքում ամենատխուր օրն էր, որովհետեւ հենց այդ օրվանից սկսվեց Արցախի ու Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը։ «Մենք չկարողացանք պայքարել, չպայքարեցինք հանուն մեր երկրի, եւ ստացվեց այնպես, որ եղան զոհեր՝ հանուն ոչնչի․ այսօր Արցախ չունենք։ Գուցե տղաների հոգին վերեւում խաղաղ է, բայց նրանց հոգին հանգիստ չէ, քանի որ իրենց արյան գնով պահած հայրենիքն այսօր չկա»,- ասա նա։

Աստղիկ Գալեյանն անդրադարձավ նրան, որ Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն այսօր չեն այցելել Եռաբլուր։ «Նա չպիտի այցելի Եռաբլուր, որպես ի՞նչ այցելի, գա նայի ասի՝ ես հանձնեցի՞։ Ի՞նչ երեսով պետք է գա այստեղ։ Ես ոչինչ չեմ սպասում․ հող հանձնելուց, այս ժողովրդին նվաստացնելուց բացի այս կառավարությունը ոչնչի ընդունակ չէ։ Սա հաղթանակած կառավարություն չէ, սա պարտված կառավարություն է»,- հավելեց նա։

Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը տնային կալանքի տակ է գտնվում։ Նրան չեն թույլատրել նաեւ այսօր այցելել Եռաբլուր։ Աստղիկ Գալեյանը նշեց, որ ամուսնուն չեն թողնում տանից դուրս գալ։ «Այս իշխանությունը, դատական համակարգը պետք է որոշի՝ ծնողի գա իր որդու շիրիմին այցի, թե՞ ոչ։ Սա է մեր իրականությունը։ 2020 թվականից ի վեր ամեն երեկո Գարիկ Գալեյանը Եռաբլուրում է եղել, հետո եկել է տուն։ Դուք պատկերացրեք, երկու ամիս նա կալանավայրում է եղել, հիմա էլ տնային կալանքի տակ է, դարձյալ չի կարողանում այցելել իր որդու շիրիմին։ Դատավարության ընթացքում նա ասաց՝ հաշվի առեք այն հանգամանքը, որ ես օրվա ընթացքում գոնե մեկ անգամ գնամ Եռաբլուր, բայց հաշվի չառան»,- ասաց Աստղիկ Գալեյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր