211652_close_icon
views-count18686 դիտում article-date 21:33 31-08-2024

Արտակարգ դեպք ՝ Արմավիրի մարզում. «BMW X5»-ից վարելու ընթացքում սկսվել է  դիզվառելիքի արտահոսք, քաղաքացիների, ՊԾ վաշտի հրամանատարի և հրշեջների շնորհիվ ավտոմեքենան կրակի չմատնվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի դեպքի վայրում քաղաքացիները նկատել են, որ այդ պահին նշված ճանապարհով անցնող «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից վառելիքի արտահոսք է նկատվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Արսեն Բաղդասարյանը կարողանում են վարորդին կանգնեցնել, որից հետո, երբ համոզվում են, որ դիզվառելիքի ուժեղ արտահոսք է սկսվել, Ա. Բաղդասարյանը ահազանգում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ կանչը փոխանցվում է Վաղարշապատի փրկարարական ջոկատ, և ժամանած հրշեջ-փրկարարները նախ հոսանքազրկում են ավտոմեքենան, ապա դադարեցնում դիզվառելիքի արտահոսքը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ կար վտանգ, որ հնարավոր է ավտոմեքենան վարելիս դարձյալ դիզվառելիքի արտահոսք սկսվի, վարորդը, ով Արմավիրի մարզի բնակիչ 21 ամյա Գևորգ Ա-ն է , ավտոմեքենայի ուղևոր իր պապիկի հետ քարշակի միջոցով ավտոմեքենան տեղափոխեցին անվտանգ վայր:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե քաղաքացիներն ու վաշտի հրամանատարը ժամանակին չտեսնեին ու վարորդին չտեղեկացնեին, հնարավոր է՝ ավտոմեքենան վարելիս գազի և բենզինի օգտագործման ժամանակ ավտոմեքենայում հրդեհ բռնկվեր:  

Մեքենայում եղել են վարորդը, վարորդի պապիկը և հարազատներից ևս 3 հոգի, որոնցից՝ մեկը անչափահաս: Նրանց վաշտի հրամանատար Ա. Բաղդասարյանը ավտոմեքենայով ուղեկցեց իրենց բնակության վայր՝ մինչև ավտոմեքենան հարազատները տեղափոխեցին:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր