211652_close_icon
views-count1399 դիտում article-date 11:02 31-08-2024

Միսաք Մեծարենցի մատանին. կբացվի ժամանակավոր ցուցադրություն

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի օրերին՝ սեպտեմբերի 6, 7, 8,  Հայաստանի ազգային պատկերասրահու տեղի կունենա Միսաք Մեծարենցի մատանու (Գրականության և արվեստի թանգարանի հավաքածու) ժամանակավոր ցուցադրությունը։

Մեծարենցին այդ ոսկյա մատանին նվիրել է մայրը՝ Իսկուհի Մեծատուրյանը։

Մատանին Գրականության և արվեստի թանգարանին է նվիրել Մեծարենցի եղբոր դուստրը՝ Արշալույս Մեծատուրյան-Մանկիկյանը, ԱՄՆ Սփյուռքահայության հետ կապի կոմիտեի միջոցով, կից՝ գրությամբ․
 «Սոյն մատանին կը պատկանի Միսաք Մեծարենցի, զորս իր մայրը՝ Իսկուհի Մեծատուրեան նուիրած է իրեն։ Քարի վրայ բանաստեղծը փորագրել տուած է հետեւեալը․
Կատարեալ սէր՝
Մերժե զերկիւղ»։

Գրքի երևանյան փառատոնի ֆեյսբության էջից տեղեկանում ենք, որ ցուցադրության մուտքն ազատ է։

Նմանատիպ նյութեր