211652_close_icon
views-count69522 դիտում article-date 20:59 28-08-2024

Նորամուծություն՝ Արտաշատ քաղաքում․ ավիրված ու կեղտով պատված շենքերի պատշգամբները դարձել են անճանաչելի․ շատ քաղաքապետների համար այս գործը պետք է վարակիչ լինի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ վերջի տարիներին Հանրապետության որոշ քաղաքներում տեղական իշխանությունների կողմից իրականացվել և շարունակվում են իրականացվել բարեկարգման աշխատանքներ՝ անզեն աչքով էլ երևում է։

Այդ աշխատանքներում չեն զիջում նաև Արարատի մարզպետարանն ու Արտաշատի քաղաքապետարանը։

Այսօր արդեն Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերի պատշգամբները ամբողջությամբ վերանորոգվել են և շարունակվում են մյուս շենքերի պատշգամբների ու ճակատային հատվածների վերանորոգման աշխատանքները։

Խորհրդային տարիներին Գորիսը հայտնի էր իր կարմիր տանիքներով ու հիմա, ըստ տեղեկությունների, Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի շնորհիվ Արտաշատը կդառնա կարմիր պատշգամբների քաղաք։

Նախկին անճոռնի, քանդված, կեղտով պատված պատշգամբները հիմա արդեն նոր շունչ են ստացել գեղեցիկ լուծումների շնորհիվ։ 

Շենքերի բակերում էլ տեղադրվել են գեղեցիկ ու հարմարավետ նստարաններ, աղբի հատուկ արկղեր, տնկվել են ծառեր, որոնք որ ամենակարևորը խնամվում են թե՛ բնակիչների, թե՛ Արտաշատի քաղաքապետարանի կողմից։

Նման ոճի աշխատանքը պետք է վարակիչ դառնա Հանրապետության բոլոր քաղաքապետարանների համար։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր