1295 դիտում
09:29 07-11-2014
Հայաստանի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր է ընտրությունների օրինականության հանդեպ. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. «Հայաստանում իշխանությունը անընդհատ վերարտադրվում է զանազան պատճառներով: Թվարկեմ մի քանիսը.
1/ չպատկերացնելով, թե ինչպես է հնարավոր ապրել առանց պետական լծակների, իշխանավորները, 1995 թվականից սկսած, վերարտադրվելու համար միջոցների մեջ խտրականություն չեն դնում,
2/ երբ այդ վերարտադրությանը տարբեր ժամանակներում մասնակցած քաղաքական ուժերը այսօր հանդես են գալիս դրա դեմ, դա չի ընկալվում գիտակից մարդկանց կողմից,
3/ Հայաստանի բնակչության մեծամասնությունը, մեղմ ասած, անտարբեր է օրինականության, այդ թվում նաև՝ ընտրությունների օրինականության հանդեպ,
4/ գերտերություններին պետք են կասկածներ հարուցող ընտրություններ, որպեսզի կարողանան ավելի հեշտ մանիպուլյացիայի ենթարկել իշխանություններին:
Եվ այլն: Կարելի է երկար թվարկել:
Մի առանձնահատկություն կա, որը նույնպես կրկնվում է ավելի բան 20 տարվա ընթացքում. անընդհատ պահանջելով արտահերթ ընտրություններ՝ ընդդիմությունը չի կարողանում նորմալ նախապատրաստվել հերթական ընտրություններին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3119 դիտում
10:36 22-06-2019
Ծառուկյանը լավ բիզնեսմեն է, սակայն քաղաքականությունը, մեղմ ասած, նրա տարերքը չի․ «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը