211652_close_icon
views-count736 դիտում article-date 23:42 23-08-2024

Ադրբեջանցի քաղաքագետ Սամադովը 4 ամսով նախնական կալանքի է ենթարկվել

Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանը չորս ամսով նախնական կալանքի ենթարկեց ադրբեջանցի լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովին։

Ըստ «Ազատության» ադրբեջանական ծառայության՝ Սամադովին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության հոդվածով, նրան սպառնում է 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Սամադովը Պրահայի Կարլովի համալսարանի դոկտորանտ է, հայտնի է իր հակապետարազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ։ Իր հոդվածներում ու մեկնաբանություններում նա քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Սամադովը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, պնդել է, որ ինքը «խաղաղասեր անձ է, դավանում է քրիստոնեություն, իսկ այդ կրոնը խաղաղություն է քարոզում»։

Նմանատիպ նյութեր