211652_close_icon
views-count2032 դիտում article-date 20:22 08-09-2026

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով, Արեգնազ Մանուկյանի կալանքը՝ 1 ամսով

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքը՝ 1 ամսով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը:

Թևանյանն առաջին անգամ երկու ամսով կալանավորվել էր 2026 թվականի մայիսի 23-ին։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության, ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 

Նմանատիպ նյութեր