49216 դիտում
12:53 23-08-2024
Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Toyota»-ն ու Պաշտպանության նախարարության «Կամազ»-ը. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Կամազ»-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Կարեն Մանուկյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սուրեն Գրիգորյանն ու Ստասիկ Չոբանյանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Վաղարշապատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները:
Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Կամազ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վիրավորներն էլ մայր ու որդի են:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, և հնարավոր է՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2089 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)