46630 դիտում
16:53 31-05-2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Nissan»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և երկաթե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպիք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկներն ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Մասիսի շտապօգնությանբժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հրշեջ-փրկարարները վիրավորներին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելուց հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները` գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու որդի են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+