211652_close_icon
views-count1000 դիտում article-date 21:35 22-08-2024

Միացյալ Նահանգներն Ադրբեջանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ

Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները։ Փոխանցում է News.am-ը։

Նա համոզմունք է հայտնել, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ավելի բարդացնել ձգտող ուժերը։

Դեսպանը հավելել է, որ Միացյալ Նահանգները համագործակցություն է կառուցում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ և հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր