1289 դիտում
10:32 09-12-2022
Միացյալ Նահանգներն այսօր վճռորոշ ազդեցություն ունի Հայաստան-Ադրբեջան բանակցություններում. «Ամերիկայի ձայն»
Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերը օրերս վերահաստատել է Միացյալ Նահանգների պատրաստակամությունն՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության հասնելուն: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Վաշինգտոնը հանձնառու է անել ամեն ինչ աջակցելու կայուն խաղաղության հաստատման Բաքվի ու Երևանի ջանքերին, ասել է դեսպան Ռիքերը հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարների հետ իր հանդիպումներից հետո հրապարակած տեսաուղերձում: Նա տարածաշրջանային այցով այցելել էր Բաքու, Թբիլիսի և Երևան՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները քննարկելու համար:
«Խորապես հավատացած ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը, ոչ թե ռազմական գործողություններն, այլ դիվանագիտությունը, առանցքային է խնդիրների կարգավորման և համապարփակ, տևական խաղաղության ու բարեկեցության հասնելու հարցում»,- ասել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ևս կարևորում է Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը: «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նա ևս կարևորեց խաղաղ գործընթացին ամերիկյան հանձնառությունը:
«Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը»,- պնդում է Ուորլիքը:
Նրա խոսքով՝ դեսպան Ռիքերը բարձրաստիճան փորձառու դիվանագետ է: Հուսադրող է նաև, որ թե՛ պետքարտուղար Բլինքնեը, և թե՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սալիվանը զբաղվում են հայ-ադրբեջանական հիմնախնդրով, պնդում է նա:
«Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիքերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից»,- նշել է Ուորլիքը:
Իր հերթին վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Վաշինգտոնը Կովկասյան հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնում Ֆիլիպ Ռիքերի նման փորձառու դիվանագետի նշանակմամբ ի ցույց է դնում ԱՄՆ-ի ներգրավվածության մեծացումը տարածաշրջանում, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում: Նրա այցը նախ Բաքու, իսկ այնուհետև Երևան միտված էր, նրա կարծիքով, հետագա հնարավոր լարվածության աճի կանխմանը, հատկապես Ադրբեջանի կողմից:
«Միացյալ Նահանգներն այսօր վճռորոշ ազդեցություն ունի Հայաստան-Ադրբեջան բանակցություններում, հատկապես այն գործում, որ պրոցեսը չընթանա ուժի դիրքերից, որը իհարկե Բաքուն շատ կուզեր, որ չմանիպուլացվի այնպես ինչպես կցանկանային թե Բաքուն, թե Մոսկվան, և որ Հայաստանի այսօրվա խոցելիությունը չշահագործվի այդ սուբյեկտների (Ադրբեջանի ու Ռուսաստանի - խմբ.) կողմից»,- նկատում է Մեհրաբյանը:
Նա գտնում է, որ ամերիկյան դիվանագիտությունն ապահովում է անհրաժեշտ բարեխղճության տարր՝ երկխոսությունն առաջ տանելու համար: Դեսպան Ռիքերի այցը, ըստ վերլուծաբանի, նպաստեց լարվածության նվազեցմանը, որի մասին են վկայում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հնարավոր մոտալուտ հանդիպման մասին հայտարարությունները:
«Եթե օրեր առաջ մենք ուղակի տեսնում էինք, որ տարածաշրջանային խաղաղությունը կարծես թե մազից է կախված, ապա ներկայումս կա այն զգացողությունը, որ պրոցեսը շարունակվում է և շարունակվում է կառուցողական հունով»,- կարծում է Մեհրաբյանը:
Նա գտնում է, որ այսօր Մոսկվան ի տարբերություն Վաշինգտոնի որևէ կերպ շահագրգրված չէ տարածաշրջանային խաղաղության հաստատման մեջ, իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս հնչեցրած քննադատությունը Երևանի հասցեին Պրահայում քառակողմ ձևաչափով ընդունված հայտարարության կապակցությամբ, ընդամենը Հայաստանի վրա մեղքը բարդելու միջոցով ռուսական կողմի բացթողումների կոծկում է:
«Ռուսները սեփական անհաջողությունները փորձում են բարդել Հայաստանի վրա և Հայաստանին դարձնել մեղավոր այն բանում, որ նրանք ունակ չեն կարգավորելու այն խնդիրները, որոնց լուծելու հավակնությունները նրանք հայտնում էին մինչ օրս»,- ասում է Մեհրաբյանը:
Իր հերթին դեսպան Ուորլիքը կարծում է, որ չնայած առկա տարաձայնությունների՝ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ունեն նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալ ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց, գտնում է դեսպանը: Նա ընդգծում է՝ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ գործընթացում, սակայն չպետք է վերահսկի այն՝ տարածաշրջանի մյուս երկրների հետ հանդիսանալով գործընթացի մասնակից։

Նմանատիպ նյութեր
3834 դիտում
16:08 20-11-2019
Ինտերնետայի կապն Իրանում անջատվել է. Միացյալ Նահանգներն Իրանի քաղաքացիներին ապահովում են ինտերնետային կապով
1396 դիտում
10:45 24-10-2022
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն արձագանքել են Շոյգուի՝ «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը
976 դիտում
10:17 31-05-2023
Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում
Այս բաժնից
1324 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
961 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ
910 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ