211652_close_icon
views-count841 դիտում article-date 17:22 22-08-2024

Սուրեն Պապիկյանն այցելել է բանակային զորամիավորումներից մեկը

Օգոստոսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: 
Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարար Պապիկյանն առաջին հերթին կանգ է առել զորամիավորման շտաբում, հետևել է կորպուսի ղեկավար կազմի աշխատանքին, առանձին զորատեսակների շուրջօրյա հերթապահությանը:

Զորամիավորման հրամանատարը նախարարին մանրամասներ է զեկուցել զորամիավորման ընթացիկ աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր