3937 դիտում
18:53 20-08-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 19-ամյա Սանասար Ի.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ օրվա պատասխանատու, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+